ՄԱԿ-ում Բելգիայի, Հորդանանի եւ ԵՄ ներկայացուցչությունները ուրբաթ հանդես են եկել «Պաղեստինցի երեխաների պաշտպանության կոչով Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում» եւ կոչ են արել բոլոր անդամ պետություններին միանալ նախաձեռնությանը, տեղեկացրել է Al Jazeera-ն։
Գործողությունների կոչը ներառում է հինգ կետ, նշված է Բելգիայի եւ Հորդանանի ՄԱԿ առաքելությունների՝ սոցցանցերում տեղադրված հաղորդագրություններում։ Կոչն ուղղված է բոլոր կողմերին՝ անհապաղ դադարեցնել կրակը Գազայում, հետեւել մարդու միջազգային իրավունքների եւ հումանիտար իրավունքների պահպանմանը Գազայում եւ օկուպացված Արեւմտյան ափին։ Դադարեցնել «կոպիտ խախտումները» պաղեստինցի երեխաների հանդեպ, ներառյալ նրանց ազատ արձակումը, ովքեր պահվում են բանտերում եւ գերության մեջ, Արեւմտյան ափին եւ Գազայում։
«Անվտանգ եւ անսահմանափակ հումանիտար հասանելիություն Գազա եւ օկուպացված Արեւմտյան ափ։ Կոչի հեղինակները նաեւ պարտավորվում են աջակցել ՄԱԿ ընդլայնված միջոցներին Գազայում եւ Արեւմտյան ափին պաղեստինցի երեխաների պահանջմունքների բավարարման համար։





























