Մեքսիկայում պատահաբար կատարված վերջին հնագիտական ​​հայտնագործությունները լույս են սփռում երկրի նախաիսպանական դարաշրջանի վրա, հայտնում է Ancient Origins-ը։

Անցյալ ամիս Մեքսիկայի Պացկուարո լճի Ջանիցիոյի պեղումների վայրում բանվորները  ավանդական նավակ են հայտնաբերել, որը հայտնի է տեպարի անունով: Ենթադրվում է, որ այս նավակը խորտակվել է Էրոնգարիկուարոյից Ջանիցիո վառելափայտ տեղափոխելիս։

Այս հայտնագործությունը հանգեցրեց այս վայրում հետագա աշխատանքների իրականացմանը, որի ընթացքում մի շարք այլ արտեֆակտներ հայտնաբերվեցին, որոնք վերաբերվում են Մեքսիկայում լատինաամերիկացիների հայտնվելուց առաջ ժամանակաշրջանին: Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտը (INAH)՝ Մեքսիկայի կառավարության մշակույթի նախարարության հետ համատեղ, ղեկավարում են որոնողական աշխատանքները։

Պեղումների վայրում հայտնաբերվել են բազմաթիվ մարդկային աճյուններ։

Հայտնաբերվել են նաև քարից և խեցեղենից պատրաստված բազմաթիվ առարկաներ։ Պաշտոնյաները ենթադրում են, որ այս առարկաները, հավանաբար, նետվել են Պացկուարո լիճը որպես հոգևոր նվիրաբերություն, ինչն աննախադեպ պատկերացում է տալիս Պատցկուարոյի հնագույն  համայնքի կրոնական ծեսերի մասին: