Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կիրակի օրը ավստրիական  ծայրահեղ աջ Ազատություն կուսակցության և չեխական գլխավոր ընդդիմադիր կուսակցության հետ  նոր դաշինք է ներկայացրել, որը հույս ունի ներգրավել այլ գործընկերների և դառնալ Եվրախորհրդարանի ամենամեծ ծայրահեղ աջ խումբը, հայտնում է Euronews-ը։

Օրբանը մեկնել է Վիեննա՝ Հունգարիայի կողմից Եվրամիության վեցամսյա նախագահությունը ստանձնելուց մեկ օր առաջ իր «Ֆիդես» - «Հայրենասերներ հանուն Եվրոպայի» կուսակցության, Հերբերտ Կիկլիի ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության և Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի ANO կուսակցության նոր դաշինքը ներկայացնելու համար։

Հունիսի սկզբին Եվրախորհրդարանի ընտրությունները ամրապնդեցին ծայրահեղ աջ կուսակցությունների դիրքերը, թեև արդյունքները տարբեր էին տարբեր երկրներում, բայց դեռևս պարզ չէ, թե որքանով նրանք կկարողանան միասին աշխատել:

Մինչև այժմ նրանք ԵՄ օրենսդիր մարմնում ներկայացված էին երկու խմբով, ինչպես նաև մեծ թվով չմիավորված կուսակցություններով։