Lamborghini Miura մոդելը, որը հաճախ անվանում են ավտոմոբիլային գեղեցկության մարմնացում և ինքնատիպ սուպերքար, կրկին հայտնվում է մամուլի գլխագրերում: 1970-ականների արտադրության Miura P400S-ը, որը վերջին 40 տարիների ընթացքում ապշեցուցիչ զարդ էր Նյու Յորքի հյուրասենյակներից մեկում, կհայտնվի Փեբլ Բիչի Gooding & Co աճուրդում, գրում է Modern Car Collector-ը:

Աճուրդի տան գնահատականներով՝ Miura-ն կվաճառվի 2-2,5 միլիոն դոլարով:

Սա պարզապես Miura-ն չէ, սա երբևէ ընդամենը 338 հատ թողարկված հազվագյուտ P400S մոդելներից մեկն է: Էլեգանտ Luci del Bosco Metallizzato (բսց մետաղական) երանգով թողարկված ավտոմեքենան կարող է պարծենալ ավելի կոշտ շասսիով, քան ստանդարտ P400-ը: Հետևի նրբագեղ տախտակադրվագի տակ տեղադրված է յուրօրինակ V12 շարժիչը, որն իր ծառայության ընթացքում հաղթահարել է համեստ 42 հազար կիլոմետր:

Սակայն վերջին չորս տասնամյակների ընթացքում Miura-ն մնացել է անշարժ մեքենա, որն ավելի շատ ցուցադրվել է որպես արվեստի գործ, քան իբրև ընդարձակ ճանապարհների համար նախատեսված ավտոմեքենա:

Lamborghini Miura-ի նոր սեփականատերը ստիպված կլինի դժվար որոշում ընդունել՝ վերականգնել մեքենայի երբեմնի փառքը կամ այն ներկայիս անաղարտ տեսքով թողնել:

Ամբողջական վերականգնումը սեփականատիրոջը կարող է մինչև կես միլիոն դոլար արժենալ, բայց դա Miura-ն կհանի ճանապարհների ճիշտ այն տեսքով, ինչ հղացել էին մոդելը ստեղծողները: