Հուլիսի 23-ին, ժամը 14:44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեծ Սարիար գյուղի սարում։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայութունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի «Սիրթափա» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:51-ին, մարվել՝ 17:11-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 5 բնակիչ: