Ես միշտ փորձել եմ հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնք մենք ի սկզբանե որդեգրել ենք եւ ես հավատարիմ եմ մնացել այդ սկզբունքներին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ՔՊ-ում առկա հակասություններին, իր դեմ դավեր նյութելուն եւ այն փաստին, որ ինքը 2021-ի ընտրությունների ժամանակ ՔՊ-ի ցուցակում չընդգրկվեց, քանի որ այնտեղ ներառված էին գործարարներ:
«Ես չեմ ուզում մեկնաբանել, քանի որ չգիտեմ՝ այդպիսի պրոցես կա, թե չկա: Եթե կա, ես կարող եմ ասել, որ ցավակցում եմ այդ մարդկանց, որովհետեւ իրենք չեն հաջողելու ինտրիգների եւ մուտիտների իրենց դաշտում: Բայց ես չեմ բացառում, որ առհասարակ չկ նման պրոցես»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ քաղաքապետարանում Արմեն Փամբուխչյանը ռեւիզորի դեր է կատարում՝ վերահսկելով քաղաքապետին, Ավինյանն ասաց. «Ես Արմեն Փամբուխչյանին ես ինքս իմ չափ վստահում եմ»:
Ինձ վերաբերում է 2021-ին ՔՊ-ի ցուցակով ԱԺ-ում հայտնված գործարարներին, քաղաքապետն ասաց. «Ես իմ դիրքորոշումը 2021-ին շատ ուղիղ, պարզ, երկար տեքստով արտահայտել եմ»:



























