Ինչպես NEWS.am-ին հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, Հայաստանի սամբոյի հավաքականը՝ ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 10-ին վերադարձավ Հունաստանի Թեսսալոնիկ քաղաքից, ուր անց էր կացվում Սամբոյի 2009թ. աշխարհի առաջնությունը: Մարզական սամբոյի մեր մարզիկներից բոլորից հաջող հանդես եկավ 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը` նվաճելով բրոնզե մեդալ: Մարտական սամբոյի մրցույթներում 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը պարտվեց միայն եզրափակչում և արժանացավ արծաթե մեդալի:

Հարկ է նշել, որ այս տարվա առաջնությունը բավական ներկայացուցչական էր. մասնակցում էին մարզիկներ աշխարհի 46 երկրներից, ինչը խոսում է սամբո մարզաձևի հեղինակության բարձրացման ու աշխարհագրության ընդլայնման մասին: