Հունիսին Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի ուսին հարվածելու համար մեղադրվող լեհի դատավարությունը սկսվել է երեքշաբթի, և լրատվամիջոցները չեն ակնկալում, որ Ֆրեդերիկսենը կներկայանա դատարան:
Դանիայի վարչապետը մտրակի հարվածից թեթև վնասվածք է ստացել և չեղարկել էր առաջիկա մի քանի օրերի իր աշխատացանկը, երբ հունիսի 7-ին Կոպենհագենի կենտրոնում տղամարդը հարձակվել էր նրա վրա:
Ekstra Bladet պարբերականը գրում է, որ 39-ամյա լեհը մեղադրվում է Ֆրեդերիկսենի աջ ուսին սեղմած բռունցքով հարվածելու համար, ինչի հետևանքով նա կորցրել էր հավասարակշռությունը, բայց չէր ընկել։
Փաստաբան Հենրիկ Կարլ Նիլսենը Կոպենհագենի շրջանային դատարանում հայտարարել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչելու:
Դանիայում հինգ տարի ապրող լեհը դատարանին ասել է, որ ինքը «ալկոհոլային հարբեցողության վիճակում էր, բայց հարբած չէր» և պարզապես թրև էր գալիս էր քաղաքում, երբ տեսավ Ֆրեդերիկսենին, հաղորդում է դանիական DR հանրային հեռուստաընկերությունը:
Ֆրեդերիկսենը Եվրախորհրդարանի ընտրություններում իր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավից ընդմիջման էր դուրս եկել, երբ հարձակումը տեղի ունեցավ Կոպենհագենի կենտրոնական բանուկ հրապարակում: Հարձակումն ընտրական իրադարձությանը չէր առնչվում։
Հարձակումից հետո նախնական կալանքի տակ գտնվող տղամարդուն միաժամանակ այլ մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ սեռական ոտնձգություն՝ անցորդների առջև կանգնելու և կայարանում կնոջը հետապնդելու, ինչպես նաև երկու սուպերմարկետներում խաբեության դիմելու համար:
Նա իրեն մեղավոր է ճանաչել նշված հանցագործությունների համար: 46-ամյա Ֆրեդերիկսենը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն է և 2019 թվականից՝ Դանիայի վարչապետը։





























