Բրիտանական կառավարությունը մեծացրել է բանտերի տարողությունը՝ օգնելու համար հաղթահարել շաբաթներ շարունակվող հակամահմեդական անկարգությունները, որոնք ստիպել են աճող թվով երկրների զգուշացնել իրենց քաղաքացիներին Մեծ Բրիտանիա ճանապարհորդելու վտանգների մասին, հայտնել է Reuters-ը։

Արդարադատության նախարարությունը, որը պետք է որոշ բանտարկյալների վաղաժամկետ ազատի բանտերի լեփ-լեցուն լինելու   պատճառով, նշել է, որ պատրաստել է մոտ 600 բանտային մահճակալ՝ բռնությունների համար մեղադրվող անձանց տեղավորելու համար: Ներկա դրությամբ ձերբակալվել է մոտ 400 մարդ։