ԱՄՆ արդարադատության նախարարությունը պակիստանցուն մեղադրանք է առաջադրել «Իրանի կառավարության հետ ենթադրյալ կապերի» մեջ՝ քաղաքական սպանություններ կատարելու փորձ կատարելու համար, ինչը ԱՄՆ կառավարությանը ստիպել է խստացնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնյաների անվտանգությունը, ասված է երեքշաբթի հրապարակված մեղադրական եզրակացության մեջ:

CNN-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, հայտնել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննիչները ենթադրում են, որ դավադրության նպատակային թիրախներն են եղել Թրամփը և ԱՄՆ կառավարության այլ ներկա և նախկին պաշտոնյաները:

Ըստ Նյու Յորքի Բրուքլինի դաշնային դատախազների ներկայացրած մեղադրանքների՝ 46-ամյա Ասիֆ Մերչանտը մեղադրվում է Նյու Յորք մեկնելու և վարձու մարդասպանի հետ համագործակցելու մեջ՝ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին սպանություններ կատարելու նպատակով,:

Մերչանտը ձերբակալվել է հուլիսի 12-ին, երբ նա սպանությունները կատարելուն համաձայնած ենթադրյալ վարձու մարդասպանների՝ իրականում գաղտնի իրավապահների հետ հանդիպումից հետո պատրաստվում էր լքել Միացյալ Նահանգները,  նշել են դատախազները:

Պակիստանցին ներկայում դաշնային կալանքի տակ է։ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում էր ենթադրյալ միջազգային սպանության համար վարձու դավադրությունը շաբաթներ առաջ, երբ Փենսիլվանիայից 20-ամյա երիտասարդը հանրահավաքներից մեկում քիչ էր մնում սպաներ նախկին նախագահին:

Իրավապահ մարմիններից մեկը CNN-ին ասել է, որ քննիչները ոչ մի ապացույց չեն գտել, որ Մերչանտն առնչություն ունի Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում Թրամփի դեմ կատարված մահափորձին:

ՀԴԲ-ում համարում են, որ մահափորձը խափանել է Մերչանտի դավադրությունը հարձակումից առաջ, և նա համագործակցել է քննիչների հետ իր ձերբակալությունից հետո շաբաթների ընթացքում: Սակայն Թրամփի դեմ իրանական կառավարության հայտնի սպառնալիքները ՀԴԲ-ին ստիպել են հետախուզական տվյալներ փոխանցել ԱՄՆ Գաղտնի ծառայությանը, որն ուժեղացրել է Թրամփի անվտանգությունը: