Հնդիկ գործարար Վիշալ Գոնդալը պահանջել է վերադարձնել Tesla Model 3-ի դիմաց վճարած գումարը, որը նա նախապես պատվիրել էր 2016 թվականի ապրիլին՝ այդպես էլ չստանալով խոստացված էլեկտրամեքենան, գրում է Next Shark-ը։
Գոնդալը, որը Մումբայում գտնվող GOQii բժշկական տեխնոլոգիական ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է, 1000 դոլար ավանդ էր ներդրել էլեկտրական մեքենայի համար, թեև վստահ չէր, թե երբ Tesla-ն իր մեքենաները կներկայացնի Հնդկաստանում: Ի վերջո, Գոնդալն իր գումարը հետ է ստացել է 2023 թվականի հունվարին։
«Իլոն Մասկի թվիթները և նորություններն ակնարկում էին Հնդկաստանում հնարավոր գործարկման մասին, բայց ոչ մի կոնկրետ բան», - ասել է Գոնդալը Business Insider-ին:
GOQii-ի հիմնադիրն, այդուհանդերձ, գովաբանել է Tesla-ն՝ անվանելով այն «տեխնոլոգիական մեծ ընկերություն»՝ միաժամանակ նշելով, որ «նրանք պարզապես չգիտեն լյուքս մեքենաներ վաճառելու ձևը»: Չնայած իրադարձությունների հիասթափեցնող շրջադարձին, Գոնդալը դեռ հույսը չի կորցնում:
«Ես կդիտարկեի Հնդկաստանում Tesla գնելու հնարավորությունը միայն գնորդների ուժեղ աջակցությամբ հստակ և հուսալի շուկայական ռազմավարության առկայության դեպքում, և այդ ժամանակ ես մեքենան Հնդկաստանում կտեսնեմ իմ աչքերով», - ասել է նա:





























