Չինաստանի հարավային Գուանչժոու մեգապոլիսի հնագիտական ​​պեղումների ընթացքում հայտնաբերել են ուշ նեոլիթյան հնավայր, որը հարուստ է մոտ 4600-4300 թվականների  արտեֆակտներով, հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով Մշակութային մասունքների և հնագիտության մունիցիպալ ինստիտուտին:

Գանցաոլին տեղանքը, որը գտնվում է Հուանպու շրջանում, ուշ նեոլիթյան դարաշրջանի ավերակների կուտակում է: Տեղանքի վերջին պեղումների ընթացքում  հայտնաբերվել են 143 դամբարան, 140 մոխրե փոս կամ նկուղ, սյուների 125 փոս  և 341 առարկաներ և մասունքների հավաքածու, ներառյալ խեցեղեն և նեֆրիտե զարդեր:

2017 թվականից ինստիտուտն այս տեղանքում պեղումներ  և հետազոտական ​​աշխատանքներ է իրականացնում։

«Սա կարևոր նյութական ապացույցներ է տրամադրում Գուանչժոուում և անգամ Մարգարիտի գետի դելտայի շրջանում ուշ նեոլիթից մինչև վաղ Արևմտյան Խան դինաստիա (մ.թ.ա. 202 - մ.թ. 25) հնագիտական ​​մշակութային գիծ կառուցելու համար»,- նշել է ինստիտուտի ղեկավար Չժան Ցյանլուն։