Լեհաստանի ամենամեծ և ժամանակակից արբանյակը՝ EagleEye-ը, հաջողությամբ արձակվել է մերձերկրյա ուղեծիր և նրա հետ կապ է հաստատվել, հայտնել է Euronews-ը։
EagleEye-ը մշակել է արբանյակների, համակարգերի և բաղադրիչների լեհական խոշորագույն արտադրողը՝ արդյունաբերական հետազոտական կոնսորցիումը Creotech Instruments-ը գլխավորությամբ, Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների կենտրոնի (CBK PAN) և լեհական Scanway ինժեներական ընկերության հետ համատեղ:
Լեհ մշակողները PAP-ին հայտնել են, որ EagleEye-ը լեհական արբանյակի վրա երբևէ կիրառված ամենամեծ աստղադիտակով հագեցած նորարարական սարքավորում է, որն ապահովում է Երկրի բարձր լուծաչափով պատկերներ՝ գյուղատնտեսությունից մինչև ռազմական դիտարկումներ կիրառելու համար:





























