Օգոստոսի 9-ին ԿԱՄԱԶ-ը տեղեկացրել է К5 սերնդի նոր մոդելի վաճառքի մեկնարկի մասին, դա КАМАЗ-5902-ն է։ Նորույթն աչքի է ընկնում էժանացված կառուցվածքով, այստեղ, ի տարբերություն մայրուղային 54901-ի, թափքը ցածր է, լայնությունը՝ փոքրացված։
Եթե 54901-ի խցիկը 2 500 միլիմետր լայնություն ունի, ապա 54902-ինը 2 300 միլիմետր է։ Նոր քարշակի խցիկը նման է Arocs սերիայի Մերսեդեսին։ Այստեղ կա քնելու տեղ աթոռների հետեւում, գրել է Drom.ru-ն։
Մեկ այլ առանձնահատկությունը նոր 8,9 լիտրանոց տուրբոդիզելն է (390 ձիաուժ), որը նման է ամերիկյան Cummins ISLe շարժչին։ Այն արտադրվել է ԿԱՄԱԶ-ի եւ Cummins-ի համատեղ ձեռնարկությունում։
Շարժիչն ունի 12 աստիճանանոց ռոբոտացված տուփ՝ դանդաղեցնող արգելակով (ռետարդեր), որը թույլ է տալիս ավելի անվտանգ հաղթահարել երկար զառիթափերը եւ պակասեցնել արգելակների մաշվածքը։ Նստատեղերի բարձրությունը 1 150 միլիմետր է։
Քարշակի զանգվածը 7,6 տոննա է, ավտոգնացքի լրիվ զանգվածը՝ 44 տոննա։ Այսինքն՝ մեքենան կարող է քաշել 36,4 տոննայանոց կցորդիչ։
ԿԱՄԱԶ-54902-ը նախատեսված է միջտարածաշրջանային բեռնափոխադրումների, ավելի քան 1 000 կիլոմետր տարածության համար։ Մեքենան մոտ է շվեդական Scania Griffin-ին, որը շատ տարածված էր ռուսական տրանսպորտային ընկերություններում 20 տարի առաջ։ ԿԱՄԱԶ-54092-ն դիլերներն առաջարկում են 8 մլն ռուբլուց սկսած։





























