Հայաստանում 2024թ. առաջին կիսամյակում պետեկամուտների կոմիտեի հավաքած հարկերը ավելացել են 123 մլրդ դրամով։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում 2024թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ սեպտեմբերի 2-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ընդ որում՝ հարկերը, որոնք գանձել է հարկային մարմինը, նվազել են 62,9 մլրդ դրամով։ «Առաջին կիսամյակի արդյունքներով՝ հարկային մուտքերը կազմել են 1 տրլն 187,6 մլրդ դրամ, ինչը 60,1 մլրդ դրամով կամ 5,3 տոկոսով ավելին է, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում։ Այլ խոսքով՝ մենք ավելի շատ հարկեր ենք հավաքել, քան անցած տարի»,- ասել է Բադասյանը։