Սիրիան պատասխանել է Թուրքիայի կողմից իր դեմ սահմանած պատժամիջոցներին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, վկայակոչելով սիրիական Sana լրատվական գործակալությանը, Սիրիայի իշխանությունները առկախել են Թուրքիայի հետ կնքած ազատ առեւտրին շրջանակներում իրականացվող բոլոր աշխատանքները:
Սիրիան որոշում է կայացրել նաեւ վերանայել Թուրքիայի հետ կնքած այլ պայմանագրեր:



























