Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Ա.Նիկողոսյանի, մասնակի բավարարեց Ա. Չալաբյանի գործով Մ. Մարտիրոսյան դատավճռի դեմ մեր վերաքննիչ բողոքը և գործն ուղարկեց նոր քննության: Այս մասին իր էջում գրել է Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը:

«Նոր քննության ծավալի վերաբերյալ մեր դիրքորոշումը կհայտնենք դատական ակտի ամբողջական տարբերակը ստանալուց հետո: Առաջիկայում այդ առթիվ կհրավիրվի մամլո ասուլիս:

Այնուամենայնիվ, այս փուլում արձանագրում ենք մասնակի հաղթանակ: Ի վերջո հասնելու ենք Ա. Չալաբյանի ադարացմանը»,- ընդգծել է նա: