ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի հերթական հանդիպումը իսրայելական ակումբի հետ անցկացրած թուրքական «Բեշիքթաշ»-ի խաղացողներին Թել-Ավիվի օդանավակայանում ժամերով սպասեցրել են եւ անընդհատ կրկնել one minute արտահայտությունը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Բեշիքթաշ»-ի հետ Իսրայել մեկնած լրագրող Թուրգայ Դեմիրը պատմել է իրենց նկատմմամբ ցույց տված վերաբերմունքը։ Ըստ նրա՝ իրենք իսրայելական ակումբին Թուրքիայում VIP ընդունելության էին արժանացրել, իսկ իրենց Իսրայելի օդանավակայանում ժամերով սպասեցրել են։ «Իմանալով, որ մենք թուրք ենք, օդանավակայանում մեզ առանձնացրեցին։ Այնուհետ սկսեցին հատ հատ հաշվել մեր ակումբի մարզագույքը։ Բացի այդ, մեզ 8 հոգի նույն հարցը ամենաքիչը 3 անգամ տալիս էին։ Երբ մենք հարց էին ուզում տալ, ասում էին. ձեզ կօգնենք, սպասեք, one minute»,-պատմել է թուրք լրագրողը։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2009-ին Դավոսում Իսրայելի նախագահի հետ բանավեճը սկսել է one minute արտահայտությամբ։



























