Արմավիրի մարզի Բագարան գյուղի դպրոցում երեխաներն արդեն երկրորդ շաբաթն է՝ դպրոց չեն հաճախում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին գյուղի բնակիչները՝ նշելով, որ երեխաները դպրոց չեն հաճախելու այնքան ժամանակ, մինչ իրենք կստանան իրեղեն ապացույցներ այն մասին, որ գյուղի դպրոցը չի փակվելու։
Բնակիչների խոսքով, իրավիճակը գյուղում շարունակում է լարված մնալ, վերջին բողոքի ակցիայից հետո լարված մթնոլորտ է ստեղծվել բնակիչների և դպրոցի աշխատակազմի միջև։
Բագարանի բնակիչների տեղեկություններով, այսօր գյուղ է գնալու Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, որպեսզի խնդրի շուրջ զրուցի բնակիչների հետ։




























