Այո՛, Հայաստանն սկսել է բանակի և ԶՈւ-ի համար բարեփոխումներ անել, որը նաև Ադրբեջանում է  քննարկվում, թե իբր դա նշանակում է՝ ՀՀ-ն խաղաղություն չի ուզում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչդեռ, ըստ նրա, երկրները ՄԱԿ-ի կանոնադրությամբ իրենց անվտանգությունը պաշտպանելու համար կարող են ձեռք բերել զինամթերք։

«ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկրից չունենք տարածքային պահանջներ: Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ՝ ավելի քան 200 քառակուսի կմ, բայց ՀՀ կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում, որովհետև կարծում ենք՝ Ադրբեջանի հետ ստորագրված կանոնակարգը սահմանազատման աշխատանքների վերաբերյալ հնարավորություն է տալիս և հավանական է, որ բանակցային կերպով կարողանանք այդ խնդիրը լուծել»,-հայտարարեց Փաշինյանը: