Գրականության և արվեստի թանգարանի նոր ցուցասրահում սեպտեմբերի 18-ից գործում է «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շարքը, որի շրջանակում պարբերաբար կցուցադրվեն թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշներ։ Շարքի մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրի  ծննդյան 100-ամյակին նվիրված «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ։

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են ցուցահանդես, շրջայց  կատարել թանգարանում և հանգամանորեն ծանոթացել ներկայացված ցուցանմուշների պատմությանը:

Նշենք, որ ցուցադրության առանցքային մաս է կազմում բացառիկ նմուշ հանդիսացող Ազնավուրի առաջին բեմական զգեստը։ Այս ցուցանմուշի կողքին  ներկայացված են նաև մեծն շանսոնյեի մանկության լուսանկարները, ներկայացումների ազդագրերը։