Մեկ-մեկ մեր կառավարությանը քննադատում են, որ մենք շատ ենք ասֆալտ անում, առանց հասկանալու, որ աշխարհում ոչ մի նորմալ կառավարություն չկա, որը շատ ասֆալտ չի անում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երեւանում ընթացող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Երկրի տնտեսության ամբողջ զարգացումը կախված է բավարար նորմալ վիճակի ճանապարհային ցանցից: Որեւէ այլ ոլորտ չի կարող զարգանալ, եթե դու այդ ցանցը չունես: Մենք հետաքրքիր վերլուծություններ ունենք, թե մեր տարբեր բնակավայրերում ինչպիսի վիճակ էր մինչեւ տվյալ տարածքի ճանապարհի ասֆալտապատումը, եւ ինչ վիճակ է ասֆալտապատումից հետո, թե այնտեղ ինչ է փոխվել բիզնեսի առումով, տուրիզմի առումով, այլ գործունեության առումով»,-ասաց նա:





























