Ամերիկյան առաջատար ավտոարտադրողներից մեկը՝ General Motors-ը (GM), ԱՄՆ-ից հետ է կանչում ավելի քան 449 հազար պիկապ և ամենագնաց:
Ընկերությունը արգելակային հեղուկի մակարդակի ցուցիչում անսարքություն է հայտնաբերել։
Ընկերության որոշման մասին հայտնել է ԱՄՆ Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA):
Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի՝ հետկանչը ներառում է 2023-2024 թվականներին թողարկված Cadillac Escalade և Escalade ESV մոդելները, 2023 թվականին թողարկված Chevrolet Silverado 1500 մոդելը, 2023-2024 թվականներին թողարկված Chevrolet Tahoe և Suburban 1500 մոդելները, 2023 թվականին թողարկված GMC Sierra 1500 մոդելը, ինչպես նաև 2023–2024 թվականներին թողարկված GMC Yukon և Yukon XL մոդելները:
Նշված մոդելների ավտոմեքենաների սեփականատերերին անվճար ծրագրային ապահովման թարմացում կտրամադրվի:





























