Երկու մարդ է վիրավորվել Կալիֆոռնիայի Սանտա Մարիա դատարանի դահլիճում չորեքշաբթի տեղի ունեցած պայթյունի հետևանքով, Սանտա Բարբարա շրջանի շերիֆի գրասենյակից հայտնել է Reuters գործակալությունը։

Կասկածյալը դատարանի շենքում է եղել և  դատարանի դահլիճ պայուսակ  է նետել, որն այնուհետ պայթել է, հաղորդում է Սանտա Բարբարա շրջանի Noozhawk տեղական առցանց պարբերականը՝ վկայակոչելով Գերագույն դատարանի գործադիր տնօրեն Դարել Փարքերին: Կասկածյալը ձերբակալվել է։

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի վարչակազմը հայտնել է, որ ինքը և նահանգի Արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակը ակտիվորեն վերահսկում են իրավիճակը և իրավապահ մարմինների հետ համակարգում աշխատանքը: Սանտա Մարիան Լոս Անջելեսից 241 կմ հյուսիս-արևմուտք է։