Հոկտեմբերի 2-ին խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխություններին։

Դրանց թվում են.

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Վարչական  իրավախախտումների օրենսգքրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Գրադարանների եւ գրադարանային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Բացի այդ, պատգամավորները առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Դրանց թվում են.

«Հայաստանի Հանրապետությւան վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Պաշտպանական-արդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Ֆիտոսանիտարիայի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Հարկադիր կատարման ապահովման ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։