Նորվեգիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ։ Այս մասին հայտնում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կայքը։

«Նորվեգիան այսօր (երկուշաբթի, հոկտեմբերի 7-ին) լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ։ Նոր պատժամիջոցները համահունչ են ԵՄ-ի կողմից Բելառուսի դեմ 2024 թվականի հունիսի 29-ին ձեռնարկած միջոցներին։ Պատժամիջոցները համապարփակ են և ազդում են բելառուսական տնտեսության մի շարք ոլորտների վրա՝ ներառյալ առևտուրը, ծառայությունները և տրանսպորտը»,- ասվում է հաղորդագրությունում։ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի մի շարք միջոցներ վերաբերում են նաև Բելառուսին», - նշվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 29-ին Եվրամիությունը Բրյուսելը Մինսկի նկատմամբ տարածեց մի շարք տնտեսական պատժամիջոցներ, որոնք նախկինում կիրառվել էին Մոսկվայի դեմ։