Առնվազն 11 մարդ տուժել է Գերմանիայի հյուսիսարեւմտյան Լեր քաղաքի (Ստորին Սաքսոնիա դաշնային երկրամաս) «Սարսափների ճանապարհ» ատրակցիոնում բռնկված հրդեհի հետեւանքով։ Այս մասին նշվել է տեղի ոստիկանության հաղորդագրությունում։
Նրա տվյալներով՝ երեք մարդ հոսպիտալացվել է։
Միջադեպը տեղի է ունեցել Արեւելյան Ֆրիզիա շրջանում, ժողովրդական տոնակատարության ժամանակ, որն ամեն տարի Լեր է բերում մոտ կես միլիոն հյուրերի։ Հրդեհը հաջողվել է օպերատիվ կերպով մարել։ Պատճառը եւ վնասի չափերը պարզվում են։





























