Բրազիլական Սան Պաուլու քաղաքի մոտ 340 հազար բնակիչներ մնում են առանց էլեկտրականության փոթորկից հետո, որը համանուն նահանգին հարվածել է հոկտեմբերի 11-ին։ Այս մասին X-ում տեղեկացրել է էլեկտրաէներգիայի մատակարար Enel ընկերությունը։

«Ժամը 18.30-ին վերականգնվել է ավելի քան 1,7 մլն հաճախորդների էլեկտրամատակարարումը։ Մեր մասնագետները շարունակում են աշխատել Սան Պաուլու մայրաքաղաքային օկրուգի հաճախորդների էլեկտրականության մատակարարումը վերականգնելու ուղղությամբ»,- նշվել է հաղորդագրությունում։

Enel-ի տվյալներով՝ մատակարարումը վերականգնելու համար ընկերությունը ստիպված է եղել ներգրավել մասնագետների այլ նահանգներից, օգնություն են ցուցաբերել նաեւ էլեկտրաէներգիայի այլ մատակարարներ։

Իշխանությունների տվյալներով՝ Սան Պաուլուին հարվածած փոթորիկն ամենաուժեղն էր 1995-ից։ Քամու պոռթկումները հասել են 29 մ/վրկ-ի։ Փոթորկի հետեւանքով նահանգում զոհվել է յոթ մարդ։