Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայի ոստիկանությունը ձերբակալել է յակուձա խմբավորման երկու անդամի, որոնք գողացել են մեքենա, որում եղել են Rolex ժամացույցների 172 նմուշներ: Այս մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը։

Նշվել է, որ ձերբակալվածները պատկանում են երկրում ամենամեծ յակուձա խմբավորմանը՝ «Յամագուտի-Գումիին»։ Ժամացույցների ընդհանուր արժեքը գնահատվում է 280 մլն իեն (մոտ 1,87 մլն դոլար ընթացիկ փոխարժեքով)։

Ճապոնիայում ամենամեծ յակուձա խմբավորումը «Յամագուտի-Գումիի» սինդիտակտն է, որը միավորում է ավելի փոքր հանցախմբերի։ Դրա թվաքանակը մոտ 8,9 հազար մարդ է։ Երկրորդ տեղում 2015թ. նրանից առանձնացած «Կոբե Յամագուտի-գումի» խմբավորումն է, որի մեջ մտնում է մոտ 3 հազար յակուձա։ Այդ խմբավորումների միջեւ պահպանվում է անհաշտ թշնամանք, որը ժամանակ առ ժամանակ վերաճում է արյունալի բախումների։