ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը գերմանական առաջատար ավիաընկերությանը տուգանել է 4 միլիոն դոլարով՝ մի խումբ հրեա ուղևորների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար, հայտնում է NBC News-ը։
Lufthansa-ն 2022 թվականի մայիսին Նյու Յորքից Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ մեկնելիս արգելել է ուղղափառ հրեական ավանդական հագուստով 128 հոգու մուտք գործել Գերմանիա՝ երեքշաբթի հայտնել է կարգավորիչ մարմինը:
«Հիմնվելով որոշ ուղևորների ենթադրյալ ոչ պատշաճ պահվածքի վրա՝ Lufthansa-ի աշխատակիցները նրանց բոլորին վերաբերվել են այնպես, կարծես նրանք մեկ խումբ են և մերժել են նրանց նստել՝ չնայած այն հանգամանքին, որ ուղևորներից շատերը միմյանց չեն ճանաչում և միասին չէին ճանապարհորդում»,- նշել է կարգավորող մարմինը։
Խմբի որոշ անդամներ խախտել են ավիաընկերության դիմակների օգտագործման քաղաքականությունը։ Միջադեպի տեսագրությունը ցույց է տալիս, որ Lufthansa-ի աշխատակիցներն ուղևորներին հայտնել են, որ «բոլորը պետք է հատուցեն» ոմանց սխալների համար, այնուհետև «յուրաքանչյուրին» բնորոշում են որպես «Քենեդի» օդանավակայանից ժամանող հրեա»:
Սա ամենամեծ տուգանքն է, որը երբևէ կիրառվել է ԱՄՆ կարգավորող մարմնի կողմից ավիաընկերության նկատմամբ՝ քաղաքացիական իրավունքները խախտելու համար։





























