Կոլումբիացի զինվորականները հայտնաբերել եւ ոչնչացրել են թմրանյութերի արտադրման լաբորատորիա, որը պատկանում էր «Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորմանը։ Այս մասին տեղեկացրել են երկրի զինված ուժերը։

«Կուկուտե գյուղական վայրում ռազմական գործողության ընթացքում հայտնաբերվել եւ ոչնչացվել է կոկաինի արտադրման համալիր, որն օգտագործել է Ռեյնալդո Արդիլյա Գոմեսի կազմակերպված զինված խմբավորումը»,- նշված է հայտարարությունում։

Տեղում հայտնաբերվել է ավելի քան 1 տոննա կոկաին։ Իշխանությունների գնահատմամբ՝ ոչնչացված լաբորատորիան մեկ ամսում կարող էր արտադրել 4 տոննա թմրանյութ։ «Լաբորատորիայի արժեքը գնահատվում է 23 մլրդ պեսո (5,4 մլն դոլար)»,- նշել են զինվորականները։