Երեքշաբթի ուշ երեկոյան Նիգերիայի հյուսիսում՝ Ջիգավա նահանգի Մաջիյա քաղաքում բենզինատար ավտոմեքենան, մեկ այլ մեքենայի բախվելուց խուսափելով, շրջվել է և վթարի է ենթարկվել: Դրա մասին հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Վթարից հետո բնակիչները կուտակվել են շրջված բենզինատարի շուրջը՝ արտահոսող վառելիքը հավաքելու համար։ Բենզինատարի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 147 մարդ: 

Տեղական վարչակազմի ղեկավար Համբալի Զարգան նշել է, որ տասնյակ զոհեր «այրվել են անճանաչելիորեն» և զգուշացրել, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի: Ըստ նրա՝ մոտ 140 այլ տուժած բնակիչներ բուժվում են մոտակա հիվանդանոցներում: