Պակիստանի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և հարձակվել ցուցարար ուսանողների վրա, որոնք համալսարանական քաղաքում ենթադրյալ բռնաբարության փաստից զայրացած հինգշաբթի ներխուժել են քոլեջի շենք, հաղորդում է Associated Press-ը:
Լարվածությունը սրվել է համալսարանական քաղաքում, երբ սոցիալական ցանցերում արևելյան Լահոր քաղաքում բռնաբարության մասին լուրերը են տարածվել և չորս քաղաքներում բողոքի ցույցեր են բռնկվել:
Անկարգությունները սկսվել են հինգշաբթի, երբ հարյուրավոր ուսանողներ բողոքի ցույց են կազմակերպել Փենջաբ նահանգի Ռավալպինդի քաղաքի համալսարանի շենքի մոտ: Նրանք այրել են կահույքն ու փակել քաղաքի առանցքային ճանապարհը՝ խաթարելով երթևեկությունը, իսկ հետո ջարդ են իրականացրել քոլեջի շենքում։
Ի պատասխան՝ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ կիրառելով ցուցարարներին ցրելու համար, հայտարարել է ոստիկանության խոսնակ Մոհամմադ Աֆզալը։
Ոստիկանությունից հայտնելեն, որ հասարակական կարգը խախտելու մեղադրանքով ձերբակալել է 250 մարդու, հիմնականում՝ ուսանողների։
Ձերբակալությունների մասին լուրը խուճապի է մատնել ծնողներին, երբ նրանք փորձել են պայքարել իրենց երեխաների ազատ արձակման համար: Գուջրաթում, որը նույնպես Փենջաբ նահանգում է, չորեքշաբթի ցուցարար ուսանողների և ոստիկանների միջև բախումների հետևանքով անվտանգության աշխատակից է զոհվել։ Ոստիկանությունը նրա մահվան գործով ձերբակալել է մեկ անձի։





























