Հանգստյան օրերին Իտալիայի Էմիլիա Ռոմանիա շրջանը տուժել է զանգվածային ջրհեղեղներից, և տարերային աղետի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է ANSA-ն։
Տարածաշրջանը ջրհեղեղի վտանգի պատճառով մի քանի օր գտնվում էր կարմիր նախազգուշացման մակարդակի տակ։ Այս տարածքում մի քանի ժամվա ընթացքում տեղացել է 175 մմ անձրև։
Շաբաթ և կիրակի օրերին տարածաշրջանում տարհանվել է մոտ 3000 մարդ, որից մոտ 2100-ը՝ Բոլոնիայում, մոտ հազարը՝ Կադելբոսկոյի մունիցիպալիտետում։ Ռավեննայի մերձակայքում գտնվող Բագնիոկավալո քաղաքը, որը սեպտեմբերին տուժել էր ջրհեղեղից, ամբողջությամբ տարհանվել է։
Կիրակի ընթացքում փրկարարներն ավելի քան կես հազար ուղևորություն են կատարել՝ օգնելով տեղի բնակիչներին։

Հասանելի է
русский



























