Առնվազն հինգ մադ զոհվել, մեկը վիրավորվել է Սիեթլի մոտ (Վաշինգտոնի նահանգ) հրաձգության հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը։

Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։ Ոստիկանությունը եկել է տուն հրաձգության մասին հարեւանների տեղեկացումից հետո։ Տուն մտնելով՝ նրանք հայտնաբերել են հինգ մարդու մարմիններ՝ երկու մեծահասակ եւ երեք դեռահաս։ Եվս մեկ երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանները բռնել են կասկածյալին։ Reuters գործակալության տվյալներով՝ նա 15-ամյա պատանի է։ Հանցագործի անձը չի նշվում, բայց տեղեկացվում է, որ զոհերն ու տուժածը ազգականներ էին։

Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը, հանցագործի մոտիվներն անհայտ են։