Լիբանանի տարածքին իսրայելական հարվածների արդյունքում զոհվել է իրանցի բժիշկ Ալի Հեյդարին, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Հեյդարին սպանվել է Լիբանանի Բաալբեկ-Հերմել նահանգի Հերմել քաղաքի վրա իսրայելական ավիահարվածների ժամանակ։ Իրանի բժշկական բրիգադի անդամ Հեյդարին սպանվել է ավտոմեքենային իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածից։

Հեյդարիի մարմինը հինգշաբթի կփոխադրվի Իրան։

Ավելի վաղ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից հյուսիս ընկած Ջունիա քաղաքում հոկտեմբերի 19-ին, իսրայելական անօդաչու թռչող սարքի նմանատիպ հարվածի ժամանակ իրանցի ամուսիններ էին սպանվել։