Ֆրանսիայի արևմուտքում բեռնատարի զննման ժամանակ թմրանյութի հսկայական բեռ է հայտնաբերվել՝ ավելի քան 1200 կգ կանեփ, որը հանցագործները թաքցրել են ներքնակների և մահճակալների մեջ՝ վաճառելու համար, հայտնում է Sud-Ouest-ը։
Բորդոյից ֆրանսիացի մաքսավորները Շարանտ-Մարի դեպարտամենտում պատահական ստուգման ժամանակ կանգնեցրել են մեծ բեռնատար: Վարորդը ներկայացրել է բեռի փաստաթղթերը, որոնք ցույց են տվել, որ ներսում կա 66 մահճակալ և 66 ներքնակ, որոնք տեղափոխվում են Իսպանիայից Միացյալ Թագավորություն։
Այն բանից հետո, երբ թմրանյութի հոտը հայտնաբերելու համար վարժեցված շունը ակտիվորեն հետաքրքրվել է բեռով, մաքսավորները սկսել են մանրակրկիտ զննել և հայտնաբերել ներքնակների ներսում թաքցված կանեփի մեծ պարկեր:
Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1231 կգ թմրամիջոց, որի արժեքը սեւ շուկայում կազմում է ավելի քան 10 մլն եվրո։





























