Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը արձագանքել է միլիարդատեր Իլոն Մասկի գրառմանը, որում վերջինը նրան հիմար է անվանել, Շոլցի հայտարարությունը մեջբերել է t-online-ը։
Հարցին, թե արդյոք նա զայրույթ զգում է Մասկի գրառման պատճառով, Գերմանիայի կանցլերը պատասխանել է. «Դա ինձ պատիվ է բերում»։
Նա նաեւ ավելացրել է, որ պարտավոր չի զգում մեկնաբանել տեխնոլոգիական միլիարդատերերի գործունեությունը։ «Նա պետության ղեկավար չէ»,- նշել է Շոլցը։
Անցած շաբաթ, մեկնաբանելով Շոլցի կառավարության ձախողման մասին տեղեկությունները, Մասկը X-ում գերմաներեն գրել է. «Olaf ist ein Narr» («Օլաֆը հիմար է»)։
Ի պատասխան Մասկի գրառման կառավարության փոխխոսնակ Քրիստիան Հոֆմանը նշել է. «Դա պարզապես խոսքի ազատություն է X-ում»։




























