Նյու Մեքսիկոյի երդվյալ ատենակալները տղամարդուն ավելի քան 412 միլիոն դոլարի փոխհատուցում են սահմանել՝ մի քանի նահանգներում գործող՝ տղամարդկանց առողջության կլինիկայի բժշկական անփութության համար, հայտնում է Associated Press-ը:

Տուժածի փաստաբանները տոնել են երկուշաբթի ընդունված դատավճիռը՝ հայտարարելով, թե հույս ունեն, որ դա կկանխի այլ տղամարդկանց՝ «առնանդամի վտանգավոր ներարկումներ» ներառող խաբեության զոհ դառնալը:

Փաստաբանները հայտարարել են, որ տուգանքն ու փոխհատուցվող վնասը կազմում է ամենախոշոր գումարը, Միացյալ Նահանգներում, որը երդվյալ ատենակալների կողմից երբևէ շնորհվել է բժշկական սխալի գործով:

Որոշումն ընդունվել է Ալբուքերքեում այս ամսվա սկզբին տեղի ունեցած դատավարությունից հետո, որը կենտրոնացած էր 2020 թվականին տղամարդու փաստաբանների ներկայացված հայցում շարադրված մեղադրանքների վրա: Որպես պատասխանող կողմ են ներկայացվել NuMale բժշկական կենտրոնն ու ընկերության պաշտոնյաները։ Ըստ գանգատի՝ տղամարդը 66 տարեկան է եղել, երբ 2017 թվականին դիմել է կլինիկա՝ գերհոգնածության և քաշ կորցնելու համար բուժում ստանալու նպատակով։ Կլինիկան մեղադրվում է սխալ ախտորոշման և «Էրեկտիլ դիսֆունկցիայի ինվազիվ ներարկումներով» չհիմնավորված բուժման մեջ, որն անդառնալի վնաս է հասցրել հաճախորդին։

Տուժածի փաստաբաններից մեկը հայտարարել է, որ նահանգից դուրս տեղակայված բժշկական կորպորացիան «խարդախ սխեմա է ստեղծել ՝ միլիոններ վաստակելու՝ տարեցներին խաբելու միջոցով»: