Ռուսաստանի, Իրանի և Վենեսուելայի դեմ արևմտյան երկրների կողմից կիրառված պատժամիջոցները ազդել են ածխաջրածնային ռեսուրսների համաշխարհային բազայի մոտ 40 տոկոսի վրա, հայտարարել է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը։ Նրա կարծիքով՝ սահմանափակումներից ամենաշատը տուժել է Եվրոպան, հաղորդում է «Կոմերսանտը»։
«Ռոսնեֆտի» ղեկավարի խոսքով՝ պատժամիջոցների պատճառով Եվրոպան կորցրել է կայուն և «համեմատաբար էժան մատակարարումները», ինչի պատճառով էլ կորցրել է իր մրցունակության հիմքը։
«Եվրոպայում վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները որոշակի եզրակացությունների են հանգեցնում։ Միայն վերջին երկու տարվա ընթացքում արդյունաբերական արտադրությունը նվազել է 5%-ով»,- ասել է Սեչինը Դոհայի ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
Նաև, ըստ նրա, վնասներ են կրում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի աճող շուկաները, որոնք չեն կարող բավարարել իրենց տնտեսական կարիքները։
Նոյեմբերի սկզբին ԱՄՆ գանձապետարանը պատժամիջոցներ սահմանեց Գազպրոմբանկի դեմ՝ արգելելով դրա միջոցով վճարումները ԵՄ երկրներ մատակարարվող ռուսական գազատարով գազի դիմաց։ Մինչև 2024 թվականի վերջ Եվրամիությունը նախատեսում է համաձայնեցնել նաև պատժամիջոցների 15-րդ փաթեթը՝ ուղղված ռուսական նավթ տեղափոխող լցանավերին, սակայն երկրները չեն կարողանում համաձայնության գալ դրա շուրջ մի շարք խնդիրների պատճառով։ Մասնավորապես, պետությունները չեն կարող որոշել՝ չեղյալ համարե՞լ կանոնը, որը թույլ է տալիս Չեխիային, Սլովակիային և Հունգարիային Ռուսաստանից նավթ ստանալ։
ՌԴ, Իրանի և Վենեսուելայի դեմ պատժամիջոցներն ազդել են համաշխարհային ածխաջրածնային բազայի մոտ 40%-ի վրա

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























