ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԵՄ-ի դեմ ներմուծման բարձր մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին, եթե Բրյուսելը չմեծացնի ԱՄՆ-ից նավթի և գազի գնումները։
«Ես Եվրամիությանն ասացի, որ նա պետք է փոխհատուցի Միացյալ Նահանգների հետ [առևտրային հարաբերություններում] հսկայական բացը մեր նավթի և գազի գնումների զգալի աճով: Հակառակ դեպքում նա կկանգնի ամբողջական սակագների առջեւ»,- գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցի իր էջում։
Թրամփը սպառնացել է ԵՄ-ին մաքսատուրքերով, եթե նրանք չմեծացնեն ԱՄՆ-ից էներգիայի գնումները




























