Դեթրոյթի արվարձանում մեծացած մարդը հիսուն տարի անց  փորձել է իր մանկության գրադարան վերադարձնել բեյսբոլի մասին գիրքը, գրում է Associated Press-ը։

Չիկագոյից 63-ամյա Չակ Հիլդեբրանդտը պատմել է, որ Գոհաբանության օրը քաղաքում գտնվելու ժամանակ այցելել է Ուորենի հանրային գրադարան՝ տանելով «Բեյսբոլի ամենախենթ աստղերը» գիրքը։

Նա գիրքը վերցրել էր 1974 թվականին, 13 տարեկանում, երբ «բեյսբոլով տարված» էր, բայց այդպես էլ չի վերադարձրել գրադարան:

Բայց մի գեղեցիկ օր սկսել է դասավորել գրադարակները և գտել գրադարանից տասնյակ տարիներ առաջ վերցրած գիրքը:

Գրքի ներսում թղթի կտոր կար, որտեղ նշված էր, որ այն պետք է վերադարձվի Ուորենի գրադարան 1974 թվականի դեկտեմբերի 4-ին։ Հիլդեբրանդտը Associated Press-ին հայտնել է, որ որոշել է գիրքը պահել մինչև 2024 թվականը՝ դրա հրատարակման 50-ամյակը, իսկ հետո փորձել այն վերադրաձնել գրադարանին։ Նա մտածել է, որ գրադարանը գուցե ցանկանա հանրայնացնել վաղուց ուշացած փոխանակումը:

Ուորենը պատմել է, որ վերջերս հանդիպել է գրադարանի տնօրեն Օքսանա Ուրբանի հետ, որը լսել է նրա պատմությունը։ Գրադարանը հայտնել է, որ այս պարտքը ներվել է, և գիրքը թողել են նրան՝ որպես նվեր։