«Դիմադրության երեք տարի։ Երախտագիտության երեք տարի։ Ուկրաինացիների երեք տարվա բացարձակ հերոսություն։ Ես հպարտ եմ Ուկրաինայով։ Շնորհակալություն բոլորին, ովքեր պաշտպանում և օգնում են նրան: Բոլորին, ովքեր աշխատում են Ուկրաինայի համար։ Եվ հավերժ հիշատակ բոլորին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն մեր պետության և ժողովրդի»,- գրել է Զելենսկին հեռագրում Ռուսաստանի հետ պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ։