Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ կազմակերպել իր տարածքում եւ կարծում է, որ խաղաղ կարգավորումը պետք է իրականացվի հակամարտության երկու կողմերի մասնակցությամբ։ Այս մասին նա ասել է Անկարայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսում։

«Պատերազմի սկսվելուց շատ չանցած մենք կողմերին հավաքեցինք Ստամբուլում։ Մենք շարունակեցինք մեր դիվանագիտական ​​աշխատանքը խաղաղ լուծում գտնելու համար։ Այսօր մենք թեւակոխում ենք պատերազմի չորրորդ տարին։ Մենք տեսնում ենք ԱՄՆ նախաձեռնած բանակցությունները, որոնք համահունչ են մեր դիրքորոշմանը եւ ջանքերին։ Միեւնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ լուծումը հնարավոր է գտնել երկու կողմերի մասնակցությամբ բանակցությունների միջոցով։ Այս համատեքստում մենք պատրաստ ենք ցուցաբերել հնարավոր աջակցությունը եւ պատրաստ ենք ընդունել խաղաղ բանակցությունները։ Խաղաղ կարգավորումն անհրաժեշտ է շտապ»,- ասել է Ֆիդանը: