Առնվազն 3 մարդ մահացել է, ավելի քան 20-ը՝ վնասվածքներ ստացել Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Փեշավար քաղաքի արվարձանում՝ հսկիչ-անցագրային կետի մոտ որոտած պայթյունի հետեւանքով:

Կասկածելի մեքենան, որի ղեկին, ինչպես ավելի ուշ պարզվել է, նստած է եղել մահապարտ-ահաբեկիչը, տեղական ոստիկանության աշխատակիցները նկատե են, երբ այն արդեն եղել է ակցակետի մոտ՝ ոստիկանատան հարեւանությամբ, գրում է Associated Press-ը: Նրանք մեքենայի վրա կրակ են բացել, սակայն ահաբեկիչը կարողացել է գործի գցել պայթուցիկ սարքը:

Ուժեղ պայթյունի հետեւանքով ոստիկանական բաժինն ամբողջությամբ ավիրվել է, վնասվել են մզկիթն ու հարակից խանութները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պակիստանի հյուսիս-արեւմուտքում, հատկապաես Փեշավարում ահաբեկչական գործողությունները վերջին շրջանում հաճախակիացել են: Դրանցից ամենախոշորը տեղի է ուենցել հոկտեմբերի վերջին՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի ժամանակ, երբ պայթյունին զոհ գնացին մոտ հարյուր հոգի: ՄԻայն անցած ամիս ահաբեկիչների ձեռքով զոհվել է ավելի քան 150 մարդ: