Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, տեղեկացրել է «Իմեդի» հեռուստաալիքը։

Անկարայում նա կհանդիպի թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ։

«Թուրքիայի հետ երկկողմ ռազմավարական գործընկերությունից բացի, մենք երկու երկրների միջեւ քննարկելու շատ կարեւոր հարցեր ունենք, որոնք պետք է դրական դեր խաղան մեր տարածաշրջանի հետագա զարգացման գործում»,- ասել է Բոչորիշվիլին։