Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին առաջին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիա, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Պաշտոնական հանդիպումներից առաջ արտգործնախարարն այցելել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան և ծաղկեպսակ դրել նրա գերեզմանին։

Մակա Բոչորիշվիլին հուշամատյանում գրառում է թողել: 

Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, նախատեսվում է նաև հանդիպում Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։