Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ` քաղաքապետարանի ենթակայության մտավոր թերզարգացում ունեցող թթ. 2, 6 եւ խոսքի խանգարումներ ունեցող թիվ 8 հատուկ դպրոցներում սովորող մատուցվել են ամանորյա անկնկալ նվերներ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ամանորին ընդառաջ դպրոցին մարզական պարագաներ եւ համազգեստներ են հանձնվել: Երեխաների համար էլ, քաղցրավենիքի հյուրասիրությունից զատ, սիրված հերոսների հետ պարելու, երգելու եւ լուսանկարահանվելու հնարավորություն է ընձեռվել:

Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը նշել է, որ, թեեւ այցերը հատուկ դպրոցներ պարբերական բնութ են կրում, սակայն այս հաստատություններում սովորող ավելի քան 260 երեխայի համար Ամանորից առաջ նման միջոցառում կազմակերպվել է առաջին անգամ:

Շնորհակալություն հայտնելով ջերմության եւ նվերների համար` երեխաներից ոմանք անկեղծացել են ու ասել, որ նախքան Ձմեռ պապիկին նամակ գրելը ª իրենց խնդրելիք նվերներն արդեն ստացան: