Թուրքիայում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով առավելության հասավ թուրքերի նկատմամբ: Հաղթանակ տարան Էլինա Դանիելյան, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանը խաղաց ոչ ոքի: Հայաստանը 4 միավորով բարձրացավ 6-րդ տեղ:
Չինաստանը 4:0 հաշվով հաղթեց Ռուսաստանին եւ 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 9 միավոր ունի Հնդկաստանը, որը 4:0 հաշվով հաղթեց Վիետնամին: Վրացիները 3:1 հաշվով առավելության հասան հույների նկատմամբ եւ 7 միավորով երրորդ տեղում են:
5-րդ տուր
Ռուսաստան - Չինաստան` 0:4
Հարավային Աֆրիկա - Ուկրաինա` 0:4
Հայաստան - Թուրքիա` 3,5:0,5
Վիետնամ - Հնդկաստան` 0:4
Հունաստան - Վրաստան` 1:3
Մրցաշարային աղյուսակ
1. Չինաստան` 10 (17,5)
2. Հնդկաստան` 9 (17)
3. Վրաստան` 7 (12,5)
4. Ռուսաստան` 6 (9,5)
5. Ուկրաինա` 5 (12)
6. Հայաստան` 4 (9,5)
7. Թուրքիա` 4 (8)
8. Վիետնամ` 4 (8)
9. Հունաստան` 1 (5)
10. Հարավային Աֆրիկա` 0 (1)
Վաղը, դեկտեմբերի 23-ին առաջնությունում հանգստյան օր է: Դեկտեմբերի 24-ին 6-րդ տուրում խաղում են Հնդկաստան - Ռուսաստան, Ուկրաինա - Վրաստան, Չինաստան - Հունաստան, Թուրքիա - Վիետնամ եւ Հարավային Աֆրիկա - Հայաստան զույգերը:




























