Չնայած ամբողջ հանրապետությունում գիշերը տեղացած առատ ձյանը,  դեկտեմբերի 23-ի ժամը 08:30-ի դրությամբ, բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները բաց են երթեւեկության համար:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, ճանապարհների մաքրման աշխատանքները շարունակվում են: Այս պահին ձյուն է տեղում Սեւան քաղաքում, Ապարանում, Արագածում, Արթիկում, Գյումրիում եւ Ամասիայում: